Ակնաբանություն
3 առասպել տեսողության լազերային շտկման մասին. news.am
Համացանցում շատ հաճախ է հանդիպում տարբեր տեսակի տեղեկատվություն տեսողության լազերային շտկման մասին, եւ մարդկանց դժվար է կողմնորոշվել. որտեղ է ճիշտը: Ակնաբույժ Ստիվեն Ուոլսոնը պատմում է տեսողության լազերային շտկման երեք հիմնական առասպելների մասին:
Առասպել առաջին՝ վիրահատությունից հետո ակնոցի կարիք կլինի՝ ընթերցելու համար
Մասնագետի խոսքով՝ ոչ բոլոր հիվանդներին է վիրահատությունից հետո ակնոց պետք գալու: Որոշ հիվանդների մոտ LASIK միջամտությունից հետո (լազերային կերատոմիլեզ) կամ PRK-ից հետո (ֆոտոռեֆրակցիոն կերատէկտոմիա) դոմինանտ աչքը սկսում է լավ տեսնել հեռուն, իսկ երկրորդ աչքը դեռեւս կարճատես է մնում՝ տեսնելու այն, ինչը գտնվում է մոտ տարածության վրա: Նախքան միջամտությունը բժիշկը կարող է պատկերացնել, ինչպիսին կլինի պացիենտի տեսողությունը վիրահատությունից հետո:
Առասպել երկրորդ՝ տեսողության լազերային շտկումը վտանգավոր է
Բժիշկ Ուիլսոնի խոսքով՝ ռիսկ ու վտանգ կա ցանկացած վիրահատության դեպքում, սակայն, եթե ամեն ինչ ճիշտ է արվում, վտանգավոր ոչինչ լազերային շտկման մեջ չկա: Իր գործունեության ընթացքում բժիշկն ավելի քան 16 հազար նմանատիպ վիրահատություններ է արել, եւ ընդամենը մեկ հիվանդի մոտ վիրահատությունից հետո ինֆեկցիա է ի հայտ եկել, որը ստիպված եղան բուժել հակաբիոտիկներով: Համեմետության համար նշենք, որ, բժշկի խոսքով, նա ամեն շաբաթ մի քանի հիվանդ է ընդունում աչքի ոսպնյակների օգտագործման հետեւանքով առաջացած աչքի վարակով:
Շատ է խոսվում նաեւ այն մասին, որ այսպիսի վիրահատությունից հետո հիվանդների մոտ աչքի չորություն է նկատվում, սակայն, բժշկի խոսքով, դեռեւս ապացուցված չէ, որ աչքի չորության պատճառը հենց լազերային միջամտությունն է, բացի այդ, աչքի չորության խնդիրը շատ հեշտ կարելի է լուծել:
Կա նաեւ վտանգ, որ նույնիսկ վիրահատությունից հետո տեսողությունը չի վերականգնվի, սակայն դրա հավանականությունը չափազանց փոքր է՝ 1 տոկոսից էլ պակաս: Այդ բարդությունը հիմնականում ի հայտ է գալիս շատ թույլ տեսողությամբ մարդկանց մոտ, սակայն նրանք էլ կնախընտրեն -1 կամ -2 տեսողությունը նախքան վիրահատությունը եղած -12-ին:
Առասպել երրորդ՝ լազերի միջոցով հնարավոր չէ շտկել աստիգմատիզմը կամ հեռատեսությունը
Մասնագետի խոսքով՝ լազերային շտկման միջոցով կարելի է բուժել աչքի ռեֆրակցիայի գրեթե բոլոր հիվանդությունները՝ շատ չնչին բացառություններով: Իսկ եթե լազերային շտկման միջամտությունը բավական չէ, երբեմն կարող են օգնել ներակնային ոսպնյակները:
27.03.2015 Կարդացեք նաև
05.03.2020
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ